Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Բաքվում շարունակում են մեզ ընկալել որպես թշնամի` դրանից բխող բոլոր սպառնալիքներով

Բաքվում շարունակում են մեզ ընկալել որպես թշնամի` դրանից բխող բոլոր սպառնալիքներով
21.09.2025 | 18:02

Ադրբեջանն Արցախի նկատմամբ ագրեսիայի ու օկուպացման վերաբերյալ պաշտոնական/քարոզչական նյութերի տարափ է տեղացնում, որի հիմքում, այս կամ այլ կերպ ուրվագծվում է «ագրեսոր Հայաստանի» դերն ու պատասխանատվությունը:

Մինչ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունն Ադրբեջանին դուր գալու և շողոքորթելու նկատառումներով նույնիսկ ծաղիկ չի խոնարհում Հայաստանի ու Արցախի պաշտպանության ժամանակ նահատակվածների շիրիմներին, Ադրբեջանն իր հակահայկական քաղաքականության գիծը շարունակում է:

Կարևոր չէ, թե ինչ կոնցեպտ կամ գաղափարախոսություն է հռչակում սրանց կառավարությունը, մեր քաղաքացիները պետք է հստակ իմանան, որ իշխող ռեժիմի շարունակական զիջումների, աղերսումների և բանակը չկարևորելու պայմաններում, Բաքվում շարունակում են մեզ ընկալել որպես թշնամի` դրանից բխող բոլոր սպառնալիքներով:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 7304

Մեկնաբանություններ